«Նիկոլ Փաշինյանը պետք է քվեարկի ՀՀԿ-ի օգտին». Վիգեն Սարգսյան

«ՀՀԿ խորհրդի կազմից շուրջ 20 հոգի դուրս է եկել»,-լրագրողների հետ զրուցում ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը:Նա նշեց, որ նիստի ընթացքում կուսակցության տարբեր կառույցների ղեկավարների փոփոխություն է եղել: Վիգեն Սարգսյանը մանրամասնեց.

«Կանանց կառույցների ղեկավարն է փոխվել. Հերմինե Նաղդալյանի փոխարեն ընտրվել է Կարինե Աճեմյանը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը»:

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ այս որոշումները բխում են կուսակցության արդիակականցման քաղաքականությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ