Սու-34 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Խաբարովսկի տարածքում


Ուսումնական թռիչքի ընթացքում Խաբարովսկի տարածքում վթարի է ենթարկվել Սու-34 ինքնաթիռ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը: Օդաչուները դուրս են նետվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ասվում է հաղորդագրության մեջ: Ներկայումս անձնակազմը տարհանվել է:

Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, այն ընկել է անտառապատ տարածքի վրա, ավերածություններ չեն եղել, հայտնում են մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է ուղարկվել ռազմական շրջանի հանձնաժողով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ