Վարչապետի կոչը՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարողներին

Բողոքի ակցիան սկսվել էր դեռևս դեկտեմբերի 21-ին, երբ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց  կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ:

Հունվարի 10-ին Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքող ցուցարարներից մեկը թքել էր նրա պաշտպանի մեքենայի վրա և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 14-ին եկել է բողոքի ակցիայի վայր` հետաքրքրվելու, թե ինչու են մի խումբ անձինք փաստաբանին` տվյալ դեպքում Արսեն Մկրտչյանին, նույնականացնում իր վստահորդի հետ:

«Խնդիրը նրանում է, որ մի խումբ անձինք փաստաբանին նույնացնում են նրա վստահորդի հետ, ինչն անթույլատրելի է: Իսկ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նույնիսկ հանձնարարական ունի, որով պետություններին կոչ է արել, որպեսզի ստեղծեն այնպիսի պայմաններ, որ փաստաբանը անկաշկանդ իր գործունեությունը իրականացնի: Մենք փորձելու են բանակցությունների միջոցով պարզաբանել, որ փաստաբանին չի կարելի նույնականացնել իր վստահորդի հետ», -ասաց Զոհրաբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ