Ազատազրկումն ավելի լավ է, քան անփառունակ մահը պարտադրված պատերազմում. թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը

Ինչպես հայտնում է TolishMedia– ն, ադրբեջանական բանակը սրընթաց տրոհվում է: Դա տեղի է ունենում ոչ միայն ղարաբաղյան բանակի հզոր պաշտպանության, այլ նաև թալիշների, լեզգինների և մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների շնորհիվ, որոնց Բաքվի բռնապետը ուղարկում է առաջնագիծ՝ փորձելով ավելացնել զոհերի թիվը երկրի բնիկ ժողովուրդների շրջանում:

Ավտոխտոն ժողովուրդների ներկայացուցիչները չեն ցանկանում զոհվել բռնապետի, նրա ռեժիմի և առհասարակ Ադրբեջանի համար: Արդյունքում՝ թալիշ և լեզգի զինվորների ավելի ու ավելի զանգվածային դասալքություններ անմիջապես առաջնագծից:

Օրինակ՝ Գիզիլաբադ գյուղ ուղարկված թալիշ զորակոչիկները սկզբում հրաժարվել են մարտի գնալ, որտեղ նրանց ուղարկում էին ադրբեջանցի սպաները, ապա մի քանի հոգանոց խմբով լքել են գյուղը և հետ փախել հայրենի Լերիկ: Նրանց հաջողվել է թափանցել ադրբեջանական անցակետեր ու հաջողությամբ հասնել նպատակակետին: Մի քանի նմանատիպ իրավիճակ առաջացավ լեզգիների հետ, որոնք բռնի կերպով ուղարկվեցին «մսաղաց»:

Առաջնագծից փախուստը Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից հավաքագրվող զինվորների ավելի ու ավելի տարածված վարք է, և սա լուրջ խոչընդոտ է Ադրբեջանի ռազմական հրամանատարության կողմից ռազմական գործողությունների իրականացման համար և նախադրյալներ է ստեղծում հզոր սոցիալական հուզումների և, որպես արդյունք, Ադրբեջանի Հանրապետության գոյության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ