Վլադիմիր Սպիվակովը իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաներին

Հանրահայտ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը միացել է Հայերի ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը, որը դրամահավաք է իրականացնում Արցախի երեխաների համար: Երաժիշտն իր առաջիկա համերգի հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին:

Տեսանյութում մաեստրո Սպիվակովի ելույթից մի հատված է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգից։

«Դուք աշխարհի լույսն եք, դուք աստղեր եք, մաքրության տաճար եք, ձեզանից յուրաքանչյուրի մեջ տիեզերքն է»,- ասել է Վլադիմիր Սպիվակովը։

Ավելի վաղ Հայերի ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը միացել էին դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ջազային սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, երգչուհի Մարիամ Մերաբովան:

Vladimir Spivakov Supports Armenia

#VladimirSpivakovSupportsArmenia🇦🇲 🇷🇺 Ռուս անվանի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի աջակցությունը՝Նա միացել է Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը՝ փոխանցելով իր առաջիկա համերգի հասույթը հիմնադրամին՝ ի օգնություն Արցախի երեխաներին։ 🎥 Տեսանյութում մաեստրո Սպիվակովի ելույթից մի հատված է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգից։ 🗣️«Այս խոսքերը, որոնք ես վերցնում եմ հին առակից, կարող են ուղղված լինել Երկրի վրա գտնվող բոլոր հայերին, որոնց ճակատագրերը սփռված են Աշխարհով մեկ։ Այս ազգին պատկանող մարդկանցից յուրաքանչյուրը իր սրտում մի կտոր վիշտ ունի, ու այն միշտ կլինի, երկար-երկար դարեր:«Ո՞վ ենք մենք»,- հարցրեց ժողովուրդը իր իմաստունին։ Ինչին իմաստունը պատասխանեց. «Դուք աշխարհի լույսն եք, դուք աստղեր եք, մաքրության տաճար եք, ձեզանից յուրաքանչյուրի ներսում Տիեզերքն է»:Ահա ես ճիշտ նույն կերպ եմ մտածում հայ ժողովրդի, ձե՛ր մասին»։ Նյութի աղբյուրը՝ Armenian Assembly***📣 The outstanding conductor and violinist #VladimirSpivakov joined the humanitarian initiative of the Armenian Assembly and transferring the honorarium of his upcoming concert to the fund of the Assembly to raise funds supporting the children of Artsakh.***📣 Выдающийся дирижер и скрипач #ВладимирСпиваков присоединился к гуманитарной инициативе Ассамблеи Армян и свой гонорар за предстоящий концерт перевел в фонд Ассамблеи по сбору средств в помощь детям Арцаха.🎥 На видео — фрагмент выступления маэстро Спивакова на концерте в Ереване, посвященном 100-летней годовщине Геноцида армян.〰️ «Эти слова, которые я беру из древней притчи, могут быть обращены ко всем армянам на земле, чьи судьбы раскиданы по миру. И у каждого из людей вашей национальности в сердце кусочек горя, это всегда будет, долгие-долгие века. «Кто мы?», — спросил народ у своего мудрого правителя. На что мудрец ответил: «Вы свет мира, вы звезды, вы храм чистоты, в каждом из вас Вселенная». Вот я думаю то же самое об армянской нации, о вас».#MusiciansForPeace #StrongArtsakh #RecognizeArtsakh

Posted by ANPO/ Armenian National Philharmonic Orchestra on Tuesday, 20 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ