«Այ բալամ, հազար ասինք` քեզ խաբում են»․ Արծրուն Հովհաննիսյանն՝ Ալիևին

Այ բալամ, հազար ասինք` քեզ խաբում են։ Մե՛կ Հադրութ են գրավում, մե՛կ չգիտեմ ինչ, հիմա էլ քեզ զեկուցել են հայկական բանակի խոցված զենքերի տեսակները։ Հազար ասինք՝ մենք «Ուրագան» չունենք։

Բայց դա՝ հեչ, պարզվում է՝ մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք, բայց չգիտեինք` գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ֆեյսբուքի իր էջում:

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:

«Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում:

ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,- նշում են ՊՆ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ