ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի կազմը. Իմ քայլը դաշինք (88) Բարգավաճ Հայաստան (26) Լուսավոր Հայաստան (18)Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը (ՀՀ ԱԺ) Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն է։
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։2017 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9 կուսակցություն։
Արդյունքում ԱԺ-ն ստացել է 132 պատգամավոր։ Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների 50 %-ը անցել են համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով:
Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր Թավշյա հեղափոխության ընթացքում[4][5], իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։