Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. Մարտակերտը՝ նշանակետում

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:

Ինչպես  տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:

«Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև կիրառում է արգելված զինատեսակներ՝ անգամ խաղաղ բնակչության դեմ»,-նշել են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ