«Հայկական հրետանու զարկերից հողը ցնցվում էր ոտքերի տակ․..». Ալեքսանդր Կոցը՝ Խուդաֆերինի հակահարձակման մասին

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը Տելեգրամի իր ալիքում գրել է հարավային հատվածում ընթացող մարտերի մասին։

«Հայկական կողմը հարավային ուղղությամբ ուժեղ հակահարձակման է անցել՝ հետ շպրտելով ադրբեջանցիներին իր գրաված դիրքերից, Խուդաֆերինի ջրամբարի տարածքում նույնպես:

Հայկական հրետանու զարկերից հողը ցնցվում էր ոտքերի տակ: Այս պարագայում, իհարկե, «ազատագրման» և «բռնազավթման» մասին լուրերը հերքվում են նույնքան արագ, որքան արագ որ հայտնվում են մամուլում»,֊գրում է Կոցը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.

Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •