Հունահայությունը փակելու է Իսրայելի դեսպանատուն տանող մայրուղին

Հունաստանի հայությունը հոկտեմբերի 21-ին, «Դադարեցրե՛ք Ադրբեջանին սպառազաինություն մատակարարելը, դադարեցրե՛ք մարդասպանությունը» կարգախոսով հավաքվելու է Աթենքում Իսրայելի դեսպանության դիմաց, և փակելու է «Քիֆիսիաս» մայրուղին՝ միահամուռ բողոքելով Իսրայելի կողմից Էրդողանի և Ալիևի ղեկավարած ահաբեկչական իշխանություններին գերզարգացած սպառինություններ մատակարարելու դեմ, և Արցախի հայությանը ցեղասպանպության վտանգի ենթարկելու համար:

Ինչպես  տեղեկացրին Աթենքում գործող «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի կազմակերպիչ հանձնախմբից, հունահայերը հավատացած են, որ զինել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին, նշանակում է մեղսակից դառնալ Արցախի անմեղ քաղաքացիների սպանությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ