«Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն»․ Շուշան Ստեփանյանը լուսանկար է հրապարակել

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյանի իր էջում հակառակորդի խոցված «Բայրաքթար»-ի լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն»։

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել:  Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:

Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը: ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին.

Տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ