Իրանը հոկտեմբերի 21-ից օդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնամասշտաբ զորավարժություններ։ Այս մասին հայտնում է tasnimnews.com կայքը:

«Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունները կսկսվեն չորեքշաբթի, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտարարել է զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադեն:

Զորավարժությունների նպատակը երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ