Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը

Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը: Այս մասին հայտնում է Kotsnews բլոգը.

«Ադրբեջանական զորքերի` թուրք խորհրդատուների կողմից հրահրվող ձգտումը՝ Անկարային ու Բաքվին զեկուցել ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հնարավորինս շատ քաղաքներ ու գյուղեր գրավելու մասին, հարձակվող՝ ադրբեջանական կողմի համար ձախողմամբ է ավարտվել Զանգելանի (Կովսական) ուղղությամբ, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդիսավորապես բարձրացվել էր ադրբեջանական դրոշը:

Այս ամենի արդյունքը դարձավ ադրբեջանական որոշ ստորաբաժանումների շրջափակումը. արցախյան հրետանու կործանիչ կրակ, սպանված և վիրավոր ադրբեջանցի զինվորականներ, զոհված զինծառայողների անշունչ մարմիններ, նետված սպառազինություն, այրված տեխնիկայի մնացորդներ:

Հակառակորդը հետ է շպրտվել Խոդաֆերինի ջրամբարի տարածքից: Սա իսկական դոնբասյան սցենարով շրջափակում է և ադրբեջանական երկրորդ բլիցկրիգի տապալում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ