Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է, ինչ ծեծ է ուտում, ամբողջությամբ կազմալուծվել է

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Ադրբեջանի բանակը կազմալուծվել է, ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական բանակի հետևակը կազմալուծվել է։

«Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է, ինչ ծեծ է ուտոմ, ամբողջությամբ կազմալուծվել է։ Իրադարձությունների, փաստերի համադրումով հասկանալի է դառնում, թե ինչ մասշտաբների մարդկային կորուստ ունի այս ահաբեկչական տանդեմը։

Պատերազմի սկզբի օրերին, եթե հետևակի դիվերսիոն հարձակումներում ներգրավված էին 100-150 հոգի, որոնք նաև ունեին գրեթե ժամանակակից զինվորական հանդերձանք, տեսքներից երևում էր, որ անցել են որոշակի պարապմունք և որոշակի պատրաստվածություն ունեն, ապա այսօր բոլորովին այլ պատկեր է։

10-15 հոգանոց, ահբեկիչներին հատուկ հանդերձանքով (կիսատ-պռատ զինվորական հագուստ, գործողությունների ոչ ներդաշնակություն և այլն) փաստում են, որ այն պատրաստվածներն այլևս ոչնչացված են, և նոր, առանց պատրաստություն անցած, ինչ-որ խմբեր են ներգրավել։ Ենթադրում եմ, որ դրանք արդեն Բաքվի բուծած ահաբեկիչներն են։

ԱԹՍ-ների առավելությունը օգտագործել միայն մարդ սպանելու համար, որպեսզի հետևակը հաջողություն գրանցի, խոսում է այն մասին, որ թուրք հրահանգիչների և հրամանատարների այդ աջակցությունը չի ազդում մսաղաց դարձած հետևակի մարտունակության վրա»,- գրել է փորձագետը։

Ադրբեջանի բանակը կազմալուծված է, ավելի ճիշտ թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է։ Բաքվից բերված 4-րդ…

Posted by Կարեն Հովհաննիսյան on Tuesday, 20 October 2020

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •