Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը. Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին հերոսաբար զոհվել է Արցախում, Ֆեյսբուքի իր էջում գրել.

«Ես իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ տվեցի իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ:
Բայց ես էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է.
Վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների-
Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝
Պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝
Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որևէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որևէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը:

Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլևս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջև, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է……. հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԱՐԵՔ ՀԱՂԹՈՂԻ ԴԻՐՔԵՐԻՑ, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է:
Առայժմ այսքա՛նը
»:

Կարինե Տոնոյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ