«Սրճարանում մատուցողուհի եմ աշխատել». Մարիամ Փաշինյան

Armenian Report առցանց հարթակը հարցազրույց է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանի հետ: Հարցազրույցի ընթացքում Մարիամ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ է զգում՝ լինելով ՀՀ վարչապետի դուստրը:

«Դա նորմալ է, բայց միևնույն ժամանակ՝ բարդ: Բայց մեզ համար դա նորմալ է, չեմ կարող որևէ հատուկ բան նշել: Նա միշտ էլ շատ զբաղված է եղել աշխատանքով:

Բազմաթիվ ծնողներ օրվա ընթացքում երկար ժամերով աշխատում են: Ճիշտ է, մեզ համար դժվար է եղել, բայց նաև հետաքրքիր, որովհետև մենք նրանից այնքան բան ենք սովորել», – նշել է Մարիամը:

Մարիամ Փաշինյանը նաև հայտնում է, որ հեղափոխության օրերին սովորում էր արտերկրում և պատրաստվում քննությունների, սակայն շատ է ցանկացել ամեն ինչ թողնել և գալ Հայաստան: Սակայն, ի վերջո, որոշել է մնալ և ավարտին հասցնել քննությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ