Զոհվել է ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը

Արցախյան ռազմաճակատում զոհվել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը: Այս մասին հայտնում են ձյուդոյի ֆեդերացիայից:

«Արցախյան ռազմաճակատում քաջաբար զոհվել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը:

Ձյուդոյի ֆեդերացիան խորապես ցավակցում է Գոռ Սարգսյանի ընտանիքին և հարազատներին, մաղթում համբերություն։

Հանգչիր խաղաղությամբ հերոս»,- ասված է ֆեդերացիայի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Արցախյան ռազմաճակատում քաջաբար զոհվել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ Գոռ…

Posted by Armjudo Judo on Monday, 19 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ