Նոր կադրեր առաջնագծից. Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը

ԶԻՆՈՒԺ մեդիան հրապարակել է նոր կադրեր առաջնագծից, որտեղ ցուցադրվում է հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։

Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։

Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ