Առաջին անգամ, սկսած 1991 թվականից, երկրում իշխանությունը փոխվեց «ներքևից», առաջին անգամ գրեթե ողջ ժողովուրդը միահամուռ կերպով աջակցեց Փաշինյանի թիմին՝ գահընկեց անելով նախկին ռեժիմի ներկայացուցիչներին:
Առաջին անգամ ժողովուրդը Փաշինյանին տվեց գրեթե անսահմնան մանդատ երկրի կառավարման համար, հույս ունենալով, որ Փաշինյանն իրոք նոր մոտեցումներով հանդես կգա, որտեղ այլևս չեն լինի նախկին արատավոր երևույթները:
Սակայն ավաղ, այս 8-9 ամիսների ընթհացքում ոչ բարքերի և ոչ էլ մոտեցումների մեջ էական բան չփոխվեց: Դատարանների կախվածությունը մնաց նույնը, պնակալեզների քանակն ու որակը՝ նույնպես, ԽԾԲ-ների պրակտիկան նույն ձևով շարունակվում է, մոնոպոլիաները իրենց տեղը մնացին, պարզապես նրանց «օլիգարխ» մակդիրները վերացան:
Քանի որ Փաշինյանին հաջողվեց Սերժ Սարգսյանին գահընկեց անել, հանրության զգալի մասի մոտ այն տեսակետն ամրապնդվեց, որ ի դեմս Փաշինյանի առաջ էր եկել մի «հզոր անհատ, որ կարող էր դուխով սարեր շուռ տալ»: