ԼՂ հարցն այսօր կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր քննարկելու է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Փակ խորհրդակցությունները կսկսվեն Նյու Յորքի ժամանակով ժամը 15։00-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Այս մասին Интерфакс-ին հայտնել էր ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին։

Քննարկումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։

Լեռնային Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվել էր նաև սեպտեմբերի 29-ին՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի և Բելգիայի նախաձեռնությամբ։ Հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի անդամները Հայաստանին և Ադրբեջանին կոչ էին արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ