Հրապարակվել են հակառակորդի զոհերի անուններն ու լուսանկարները

«Չնայած Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները բացահայտորեն հրաժարվում են կորուստների վերաբերյալ տվյալներ հրապարակել և այդ կերպ փաստացիորեն հերքում են դրանց գոյությունը, չէր կարող չհայտնվել այլընտրանքային տեղեկատվության աղբյուր»։

Այդ մասին գրում է WarGonzo տելեգրամի ալիքը և հավելում՝ իրենց ակնարկել են, որ կապի դուրս չեկող ադրբեջանցի զինծառայողների մահերի մասին տվյալներին հարազատները կարող են ծանոթանալ հենց @war_front-ում։

Նշենք, որ Ադրբեջանը օրերս հրապարակել է զոհերի մասին առաջին տվյալները, ըստ այդմ՝ հակառակորդն ունի մոտ 700 զոհ։ Հայկական կողմը, սակայն, նույնպես ամենօրյա ռեժիմով հրապարակում է ադրբեջանական բանակի զոհերի թիվը, ըստ այդմ՝ հակառակորդն ունի մոտ 5900 զոհ։

Տելեգրամի https://t.me/war_front ալիքում արդեն իսկ ներկայացվում են մահացած ադրբեջանցի զինծառայողների անունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ