եյրան Օհանյանը հայտարարել է, որ չի ընդունում Մարտի 1-ի գործով իրեն ուղղված մեղադրանքը: Մեղադրանքի մասին պաշտոնապես հայտարարել է Հատուկ քննչական ծառայությունը:
Սեյրան Օհանյանը մեղադրանքը մերժող հայտարարության մեջ արել է հետաքրքիր արձանագրում.
«Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, Մարտի 1-ի ողբերգությունը և զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր և հեռահար, անհայտ նպատակների համար»:
Մինչ այժմ կարծես թե որեւէ բարձրաստիճան նախկին պաշտոնյա, որ մեղադրվել է Մարտի 1-ի գործի նոր փուլում, չի արել այդպիսի հայտարարություն:
Իհարկե, մեղադրվողները խոսել են այն մասին, որ մեղադրանքը ունի քաղաքական նպատակ եւ ուղղորդվում է, սակայն նրանք գրեթե ուղիղ կամ բաց տեքստով մատնացույց են արել նոր իշխանությանը, եւ որեւէ մեկը չի խոսել «ընդհատակյա գործիչների» մասին: