Իրանն արդեն բացահայտ ասում է, որ իրենց ՀՕՊ-ն է խոցում սահմանն անցած ադրբեջանական ԱԹՍ-ները

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանն արդեն բացահայտ ասում է, որ իրենց ՀՕՊ-ն է խոցում սահմանն անցած ադրբեջանական ԱԹՍ-ները…»:

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերվա ընթացքում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը»,-նշում են ՊԲ-ից:

Իրանն արդեն բացահայտ ասում է, որ իրենց ՀՕՊ-ն է խոցում սահմանն անցածադրբեջանական ԱԹՍ-ները….

Posted by Gohar Iskandaryan on Sunday, 18 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ