«Գնդապետ Ստեփան Գևորգյանն այս պատերազմի լեգենդներից է». Արծրուն Հովհաննիսյան

Գնդապետ Ստեփան Գևորգյանն այս պատերազմի լեգենդներից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նրա անունը դեռ հիշելու եք բոլորդ։ Անփորձանք, պարո՛ն գնդապետ։ Հենց նրա նմանների շնորհիվ ենք հաղթելու։

Հենց նրա՛ կողքին կռվեք, սիրելի՛ կամավորականներ ու պահեստազորայիններ»,- գրել է Հովհաննիսյանը։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացնում է հերոսական դրվագ հոկտեմբերի 18-ի մարտերից, երբ ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։

«Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել»,- նշում է Ստեփանյանը։

Գնդապետ Ստեփան Գևորգյանը այս պատերազմի լեգենդներից է։ Նրա անունը դեռ հիշելու եք բոլորդ։ Անփորձանք պարոն գնդապետ։ Հենց…

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Sunday, 18 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ