Հայկական զինուժն այսօր ոչնչացրել է իսրայելական զրահատեխնիկան, որով հպարտանում էր Ալիևը

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ հայկական զինուժը ոչնչացնում է իսրայելական  Sand Cat զրահատեխնիկան:

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականին նույն ինքը Ալիևը հայտնվել էր  Sand Cat-ի ղեկին  և հպարտանում էր դրանով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականությանը։

Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական զինուժն այսօր ոչնչացրել է իսրայելական Sand Cat զրահատեխնիկան, որով հպարտանում էր Ալիևը։

Posted by Taron Chakhoyan on Sunday, 18 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ