89֊ամյա Հովսեփ պապն իր երկար տարիների խնայողությունը՝ 1 միլիոն դրամը փոխանցել է համահայկական հիմնադրամին

Առաջին հայացքից սովորական և հերթական թվացող այս կտրոնի հեղինակը Հովսեփ Ենգոյանն է։ Այս ուղղանկյուն սպիտակ թուղթը հայի կամքի, ապրելու և ապրեցնելու ձգտման, զինվորի մեջքին կանգնելու, հայրենիքին սատարելու վառ ապացույց է։

Այս մասին ասվում է Արփենի համայնքի էջում արված գրառման մեջ, որին կցված է կտրոնի եւ 89-ամյա Հովսեփ Ենգոյանի՝ Հովսեփ պապի լուսանկարը:
Նա Շիրակի մարզի Արփենի գյուղի բնակիչ է, ով իր երկար տարիների խնայողությունը՝ 1000000դրամը, նվիրաբերեց Համահայկական Հիմնադրամին՝ հանուն մեր պատմության փառավոր անցյալի, հանուն այսօրվա հաղթանակի և հանուն վաղվա լուսավոր ապագայի։

«Հովսեփ պապը գյուղի պատմության կենդանի վկայությունն է իր լավ և վատ հիշողություններով։
Նավապետ, նկարիչ, բանաստեղծ, այգեգործ, մեղվաբույծ պապի տնակը՝ «կապույտ դրախտը», շրջապատված սեփական ձեռքերով տնկած մրգատու ծառերով, գտնվում է գյուղի սկզբնամասում։ Այստեղ կարելի է համտեսել Արփենիի անուշաբույր ծաղիկներից պատրաստված անուշահամ մեղր։
Հովսեփ պապը տարիներ առաջ սեփական միջոցներով Արփենիում խաչքար տեղադրեց Եղեռնի զոհերի հիշատակին։

Աշխատասեր, բարի, հյուրասեր, հյուրընկալ և հայրենասեր մեր պապը սեփական օրինակով ցույց է տալիս, որ հայրենիքը սիրում ու նրան ծառայում են անկախ տարիքից, տեղից և ժամանակից։
Եվ այս ազգին ուզում են հաղթե՞լ։ Վստահ եմ՝ #հաղթելու ենք»,-ասված է գրառման մեջ:

ՄԻ ԿՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Առաջին հայացքից սովորական և հերթական թվացող այս կտրոնի հեղինակը Հովսեփ Ենգոյանն է։ Կարծում եմ՝…

Posted by Արփենի Համայնք on Friday, 16 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ