Էրդողանն ու Ալիևը սեփական վախերից են մեղադրանքներ հնչեցնում ԱՄՆ-ի, Ռուաստանի ու Ֆրանսիայի հասցեին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Էրդողանի՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային ուղղված՝ Հայաստանին զենք մատակարարելու մեղադրանքներին

Ալիևի ու Էրդողանի կողմից ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային ուղղված՝ Հայաստանին զենք մատակարարելու մեղադրանքները արտահայտում են նույն Էրդողանի ու Ալիևի վախերը:

Նույն Ալիևը դեռ երեկ էր զարմանք հայտնել, թե որտեղից հայերին այսքան զենք։
Արդեն իսկ տապալված բլիցկրիգը, հայկական զինուժի թուրքադրբեջանաահաբեկչական բանակին դիմակայումն ու հակահարվածն անակնկալի է բերել Էրդողանին ու Ալիևին:

Թե Էրդողանը և թե Ալիևը շատ լավ են հասկանում, որ երկար ժամանակ չեն կարող նախահարձակ լինել, իսկ ռեսուրսների վատնումից հետո հայկական զինուժը մարտական գործողությունների ողջ նախաձեռնությունը կվերցնի իր ձեռքը, ինչն էլ կործանարար կլինի թուրքաադբեջանաահաբեկչական բանակի համար:

Սա դեռ սկիզբն է, դեռ շատ կզարմանան ու շատերին կմեղադրեն…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ