Հայկական զինուժը թշնամու 2 նոր ԱԹՍ է խոցել

ՊԲ-ն նոր հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը:

ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությունը, թշնամական ուժերը հարձակում են նախաձեռնալ հայկական դիրքերի ուղղությամբ:

ՊԲ տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով հավաստանշել են հակառակորդի գործողությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ