«Իրանի զենքի արդյունաբերությունը համապատասխանում է արտաքին ագրեսիայից պաշտպանության պահանջներին»․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

Իրանը պաշտպանության հարցում կարող է հույսը դնել իր վրա և կարիք չունի գնելու զանգվածային ոչնչացման զենքեր գնելու հոկտեմբերի 18-ին զենքի էմբարգոյի ժամկետի լրանալուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտգործնախարարության հաղորդագրությանը։

Իսկ ՄԱԿ-ում Իրանի առաքելության մամուլի քարտուղար Ալիռեզա Միրյուսեֆին հայտարարել է, որ էմբարգոյի վերացումից անմիջապես հետո Թեհրանը պատրատ է վերսկսել զենքի առևտուրը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

«2231 բանաձևում նշված ժամանակացույցի համաձայն` Իրանը հոկտեմբերի 18-ից կազատվի զենքի մատակարարման սահմանափակումներից: Բնականաբար, այդ օրվանից սկսած՝ մենք մեր ազգային շահերի հիման վրա առևտուր կսկսենք այլ երկրների հետ այս ոլորտում»,- ասել է Միրյուսեֆին:

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանն ունի զենքի հուսալի տեղական արդյունաբերություն, որը համապատասխանում է արտաքին ագրեսիայից պաշտպանության պահանջներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, հոկտեմբերի 18-ին լրանում է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի ժամկետը։ Դա նշանակում է, որ Թեհրանն այսուհետ կարող է զենք գնել կամ վաճառել:

Հիշեցնենք՝ օգոստոսին ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր ներկայացրել Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն երկարաձգելու մասին բանաձև, սակայն այն մերժվել էր։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ