Թռչող սարքերի տեխնոլոգիաների արտահանումը դադարեցնելու մասին Կանադայի որոշումը վրդովել է Էրդողանին

Իսրայելական Jerusalem Post պարբերականը իր հրապարակմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վրդովմունքին:

Պարզվում է՝ թուրք ղեկավարը խստորեն դատապարտել է Կանադայի որոշումը Թուրքիա անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների արտահանումը դադարեցնելու մասին՝ ասելով, որ դա հակասում է ՆԱՏՕ-ի դաշինքի ոգուն, որի անդամներն են Կանադան և Թուրքիան:

Կանադան այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ հրապարակվել են տեսահոլովակներ, որոնցում երևում է, որ կանադական L3Harris Technologies ընկերության դուստր ձեռնարկության թիրախավորման համակարգերը, ի թիվս այլոց, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ