Իրանի դեմ զենքի էմբարգոն այլևս չի գործում

Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակումներն այլևս չեն գործում: Այս մասին ասված է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Զենքի փոխանցման արգելքը, դրա հետ կապված գործողությունները, Իրանից և Իրանին ֆինանսական ծառայություններ մատուցելու բոլոր սահմանափակումները, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ պետությունների տարածքներով երկիր մուտք գործելու կամ ՄԱԿ-ի անդամ երկրների տարածքով տարանցման հետ կապված բոլոր արգելքները, որոնք նախկինում գործում էին Իրանի մի շարք քաղաքացիների և ռազմական պաշտոնյաների համար, դադարում են գործել», – ասվում է հաղորդագրության մեջ:

2015-ին Անգլիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը համաձայնության եկան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ, որը վերացնում է Իրանի դեմ պատժամիջոցները Թեհրանի միջուկային պարտավորությունների դիմաց: Նույն թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց 2231 բանաձևը, որով 2020 թվականի հոկտեմբերի 18-ը հայտարարվեց զենքի էմբարգոյի ավարտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ