Էրդողանը բորոբոքում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Էրդողանը բենզին է լցնում Հայաստանի դեմ ագրեսիայի վրա: Ամերիկյան National interest պարբերականը ծավալուն հոդված է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Անկարայի միջամտության մասին:

Հոդվածագիրը նշում է. դեռ 1993-ից Թուրքիան շրջափակման ենթարկեց Հայաստանը և շարունակաբար յուղ է լցնում կրակի վրա: Պարբերականը մեջբերում է Էրդողանի խոստովանությունը, որ Ադրբեջանի կողքին է բոլոր առումներով և անկախ ամեն ինչից: Այս խոսքերը ուղեկցվում են առարկայական աջակցությամբ,- գրում է հոդվածագիր Դեվիդ Ֆիլիպսը ու պատմում հարձակմանը նախորդած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին:

Reuters-ին հղում անելով՝ հեղինակը գրում է. թուրքական զենքի վաճառքը Ադրբեջանին՝ հուլիսին մեկ միլիոն դոլարից օգոստոսին վերածվել է 33 միլիոնի և սեպտեմբերին՝ 77 միլիոն դոլարի: Այս ամենի բացատրությունը Էրդողանի՝ Օսմանյան կայսրությունը վերականգնելու նկրտումներն են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ