Մանե Թանդիլյանը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, որ իրենք իշխող մեծամասնության համար սիրելի ընդդիմություն են։ «Ես ձեզանից եմ առաջին անգամ լսում, որ «Լուսավոր Հայաստանը» սիրելի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Պետք է ասեմ, որ բոլորը գիտեն, որ մենք տարբեր դիրքորոշումներ ունենք տարբեր հարցերի շուրջ: «Լուսավոր Հայաստանը» երբեք ու որևէ պարագայում սիրելի լինել չի կարող, որովհետև անկախ է, ունի իր կարծիքը տարբեր հարցերում և տարբեր մոտեցումներ ունի բոլորից, չեմ ուզում, որ մեր գործընկերները փաթեթավորեն իրենց ընտրությունը:
Ես իմ ելույթում փորձում էի նրանց բերել այն դաշտ, որ իրենք կարողանան համարձակորեն արտահայտել իրենց ընտրության դրդապատճառները, և, այնուամենայնիվ, մենք տեսանք, որ պատասխանատվությունը նորից բարդվեց ժողովրդի վրա, այնինչ ժողովուրդն ընտրել է «Իմ քայլը» դաշինքին, ով պետք է այսօր իրենց անունից ընտրություն կայացնի, և հետևաբար նրանց ընտրությունն արտահայտում է հենց իրենց որոշումը»,- պարզաբանեց Թանդիլյանը: