Տեսադիտարկման սարքերը արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը կոպտորեն խախտում զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը

Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ:

Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ:

Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝  տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ:

Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը,…

Posted by Shushan Stepanyan on Sunday, 18 October 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ