Լավաշն ինքնին արդեն արժեք է. ՅՈւՆԵՍԿՕ-ն լավաշը ճանաչել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն, բայց Արթուր Վարդանյանի կազմակերպած ցուցահանդեսի լավաշը սովորական չէ. այդ հատուկ թոնրում թխած լավաշի վրա Քրիստոսի դեմքն է երևում։
Ամեն ինչ սկսվեց լավաշի մասին վավերագրական ֆիլմի նախագծից, — ասում է ռեժիսոր Արթուր Վարդանյանը, — նկարահանող խումբը Երևանի մոտակա գյուղերից մեկում համապատասխան թոնիր գտավ։ Սկսեցինք նկարահանել։
Աչքի պոչով ոչ ստանդարտ գիծ տեսա։ Չհասցրի նորմալ նայել, թոնրից հանեցին երկրորդ, հետո երրորդ լավաշը։ Ու յուրաքանչյուրի վրա ավելի ու ավելի հստակ էր դեմք երևում։
Հետո, երբ ասացինք` թոնրում կարմրացրած խմորի նախշերը ինչ պատկերի են վերածվում, նրանց բերանները բաց մնացին։ Մի՞թե երբեք չեք նկատել։ Ասում են` չէ, ի՞նչ նկատելու բան կա, հաց է էլի․․․Միայն թե հենց այդ պատի վրա այդ անկյունի տակ լավաշն ամենաճիշտն է թխվում․․․
«Լավաշների վրա հստակ պատկերված է մի դեմք, որը մինչ այժմ մարդկությունը տեսել է միայն հայտնի դաստառակին։ Ինքներդ դատեք․․․», — ասում է Արթուր Վարդանյանը ու ցույց է տալիս լուսանկարները:
աղբյուրը՝ armeniasputnik.am