Այս զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։
Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։ Ֆրանսիան կլինի չափազանց հետևողական և կմնա հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեցվեն, և շուտով սկսվեն արժանահավատ քննարկումներ»,- ասված է Մակրոնի տարածած հաղորդագրության մեջ։