Էս էն պատերազմը չի, որ ես տեսել եմ 92-ին, Ապրիլյանին, էս լրիվ ուրիշ պատերազմ է

«Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը հյուրընկալվելով 24TV-ի տաղավարում՝ նշեց․«Էս էն պատերազմը չի, որ ես տեսել եմ 92-ին, ապրիլյանին, էս լրիվ ուրիշ պատերազմ է։ Իսկ ներկա բուն պատերազմական գործողություններին անդրադառնալով՝ վստահաբար նկատեց, որ նույն վախկոտ թուրքն է, որը մտնում է գյուղ և սպանում անզեն մարդուն, երեխային, իսկ մենք հզոր բանակ ենք և զինվորին վայել արժանապատվությամբ ենք հաղթելու»։

«Թուրքը ծրագրել էր 3 օրում գրավել Արցախը, Հայաստանը, բայց մոռացել էր, որ 1915-ի հայը չի իր առաջ։ Ոչ մեկի մտքով չանցնի, որ կարող է կանգնել մեր բանակի, մեր 18-20 տարեկան տղաների դեմ։ Մեր երեխաները մեզնից հզոր են, մենք ոսկե սերունդ ունենք։ Եթե միայն մեր ու Ադրբեջանի կռիվը լիներ, լրիվ ուրիշ ուղղությամբ կգնար, արդեն իսկականից զզվացրին դրանք։

Նոր պատերազմ՝ նոր տարածքներ, ինչպես մեր պաշտպանության նախարարն ասաց, սա է լինելու մեր հաղթանակը։ Ինչքան էլ առաջնագծում դժվար լինի, մենք չունենք թուրքին տալու մի թիզ հող, էդ թող բոլորն իմանան։ Երբեք թուրքը չմտածի, որ կարող է հաղթել հային, մենք մեր տունն ենք պաշտպանում։ Մենք հաղթելու ենք, բայց թող աշխարհը չլռի՝ թուրքի ցեղասպան ծրագիրը տեսնելով»,- ասաց հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ