Իսրայելի հայ համայնքը բողոքի ավտոերթ է անցկացրել

Արդեն մի քանի օր է՝ եվրոպական տարբեր քաղաքներում չեն դադարում ցույցերը՝ հաջակցություն Արցախի։ Եվրոպայի հայերը փակում են միջպետական նշանակության կարևոր մայրուղիները՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի վրա։

Ի աջակցություն Արցախի՝ այսօր բողոքի ակցիա է իրականացրել նաև Իսրայելի հայ համայնքը: Հայկական դրոշները պարզած՝ հայերն ավտոերթ են անցկացրել՝ հայտարարելով, որ գնում են Երուսաղեմ:

Հիշեցնենք, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը` նշելով, որ լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ