«Մի հնար մտածեք». Լիանա Զուրաբյանը` քաղաքապետին

Ասմունքող Լիանա Զուրաբյանի բաց նամակը` ուղղված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությունյանին։

Հարգելի Հայկ Մարության, ես ձեզ հարգում և գնահատում եմ,արժեվորում եմ ձեր տաղանդը, ցավոք ձեր քաղաքապետ լինելով, ֆիլմերում նկարահանվելու առաքելությունը մարեց, ափսոս (( ասեմ, որ իրոք ձեր ֆիլմերը տրամադրություն էին տալիս հանրությանը, ու հիմա ժողովուրդը ձեզնից սպասում է լուրջ և ռեալ գործեր…

Մի կողմից սպասում է թե քաղաքում ինչ հրաշալի ու դրական փոփոխություններ են լինելու, մյուս կողմից դիտում է Ազիզյաններ սերյալը, որտեղ խաղում եք դուք Գառնիկի կերպարում, և լիովին փչացնում մարդկանց այժմյան հույսերը:

 

Քանզի մարդը եթեր նայելով կենտրոնանում է ֆիլմում կամ սերիալում ներկայանալիք կերպարի վրա, ինքներդ լավ գիտեք հեռուստատեսության զորեղ և ազդեցիկ ուժը, արդ խնդրանքս է մի հնար մտածեք ձեր հին նկարահանումները հիմա եթեր չգնա, չէ որ դուք խորագետ Հայկ Մարությանն եք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ