Ադրբեջանական հերթական կեղծիքը Գյանջայի մասին

Արդբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե իբր Հայաստանի զորքերը խփել են ադրբեջանական Գյանջա քաղաքին: Զինուժ Մեդիան հրապարակել է ադրբեջանական կեղծիքը Գյանջայի մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել:

Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:

Ընդհանուր վնասների չափկը ճշտվում է:
Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Ադրբեջանական կեղծիքը Գյանջայի մասին

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Saturday, 17 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ