ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի 2 ԱԹՍ

ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ  ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։

Հիշեցնենք՝ քիչ առաջ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարվել է օդային տագնապ։ Տեղեկությունը հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը:

Քիչ առաջ հայտարարվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարված  օդային տագնապի ավարտ՝ հայտնում են ԱԻՆ-ից:

«Միայն Կապան քաղաքում հայտարարել է օդային տագնապ»,- ասաց Բաղդասարյանը։

Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Կրկին հրթիռակոծվում է Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները, Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ