ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ

ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարվել է օդային տագնապ։ Տեղեկությունը հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը:

Քիչ առաջ հայտարարվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարված  օդային տագնապի ավարտ՝ հայտնում են ԱԻՆ-ից:

«Միայն Կապան քաղաքում հայտարարել է օդային տագնապ»,- ասաց Բաղդասարյանը։

Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Կրկին հրթիռակոծվում է Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները, Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ