«Կա՛նգ առ, Նիկոլ, այդ գաճաճների հետ մինչեւ ո՞ւր ես հասնելու». Ռուբեն Գեւորգյանը՝ վարչապետին

Չսափրված նորաթուխ մանիկյուր բոքոնիկներդ ստվեր եք գցում երկրի վարչապետ Նիկոլի, արդեն իսկ բոլորի կողմից ընկալվող չսափրված կերպարի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երդվալ Ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Կա՛նգ առ, Նիկոլ» թե՛ առաջին, եւ թե՛ երկրորդ նամակ ուղերձներս վերաբերվում էր նշանակածդ կադրերին, որոնք կտրուկ բացասական ազդեցություն թողեցին ունեցածդ իմիջի վրա, իմաստ չեմ գտնում այդ թեման շարունակել, քանի որ ասողին լսող էր պետք եւ ոչ թե հաջորդ քայլդ լիներ պառլամենտական կառավարման անցած երկրի ԱԺ-ն համալրել քաղաքական տկարամիտներով՝ բացառությամբ 2 տասնյակ պատգամավորների, որոնցից մի 5-ը կասեի հաջողված երիտասարդներ են, իսկ մյուսները հնաբնակ քաղաքական գործիչներ։

Երկիր, որը մերն է, որի սահմաններն արյամբ են ընդգծված, որի դաշտերը դեռ կարմիր են մեր եղբայրների թափված արյունով և հատկապես, որ ամեն պահ սպասվում է թշնամու կողմից վերսկսվող պատերազմ․ նման ձևավորում ստացած ԱԺ-ն, որտեղ որոշվելու է մեր երկրի, պետության և ժողովրդի ճակատագիրը, առնվազն չգիտեմ ինչպես անվանել․․․ թեպետ քո մեջ միշտ ցանկացել եմ տեսնել նորմալ հայրենասեր մարդու կերպար և հատկապես ողջունել եմ իշխանափոխությունը և քեզ որպես նրա առաջնորդի, թեպետ որ այդ իշխանափոխությունը 2014-ին տեղի ունեցած ժողովրդական մեծ ընդվզման վերջնական արդյունքն էր, որի առանցքային դերակատարներից էին ժողովրդի կողքին կանգնած ազատամարտիկները՝ հատկապես Երդվյալ Ազատամարտիկների միության տաս հա՜զարից ավելի անդամներ։

Բայց այսօր երկրի օրենսդիրը և գործադիրը ձևավորվել է թրաշամանուկներով, որոնք իրենց դեմքի մազածածկույթի տակ թաքցնում են իրենց մանիկյուր կեցվածքները, իսկ տկար հոգիներում օտարամիտ ախտերը։ Այնինչ մեր երկիրը վտանգի, հերոսականի, ճակատագրող իշխանավորի տեղ է, ովքեր լավ գիտեն մեր անկախ պետականության արժեքը՝ պատերազմում տարած հաղթանակներից ծնված Եռաբլուրի արյան գինը և հայ ժողովրդի վիշտն ու տառապանքները։ Նշանակված մարզպետներդ ու քաղաքապետերդ ամբողջապես գաճաճների հավաքածու են, որոնք թեկուզ ավանակի կարգավիճակով կողքիդ քայլելով ձգտել են մի աթոռ փախցնեն, բայց արդյո՞ք դժվար է քո կողմից նկատել, որ ժամանակ առ ժամանակ այդ գաճաճների վրա նստելով միշտ էլ քո ոտքերի հաշվին ես առաջ գնալու։ Հետաքրքիր է այդ գաճաճների հետ ճանապարհվելով մինչև ո՞ւր ես հասնելու, չէ՞ որ նրանք իրենց գաճաճությամբ միշտ էլ բարձրացնելու են քո հակառակորդների հասակը։

Լսի՛ր Նիկոլ, եթե արագ կերպով երկրում հայրենասիրությունն ու ազգային գաղափարախոսությունը չդարձնես կենտրոնաձիգ ուժ և քաղաքական-տնտեսական միտք, ապա երկիրը տանելու ես կործանման։ Երկիրը սկսել է ղեկավարվել ՀՀՇ-ի հայտնի մեթոդներով, այսինքն՝ ինչը իմ կուսակցությանը չի, ընդունելի չի, ով մեր դեմ է նա սև է կամ հակահեղափոխական։

Ի վերջո, Հայաստան երկիրը մեր ազգի ժողովրդի կնճիռներն են և ոչ թե կուսակցությունների միջև հակամարտության խնդիրների կամ թե նրանց այլանդակ մտքի ու պայքարի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ