Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում:
Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և ընդգծել հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում: