Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր «Իմ քայլի» պատգամավորներից մեկն ասում է, որ եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը…
Նախ, արձանագրենք, որ այս մարդիկ մերժում են բազմակարծությունը։
Երկրորդ, բավական է ՀՀԿ- ի դարդերով ապրեք։
Եթե ինչ- որ մեկը կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը։
Հենց դրա վառ ապացույցն էր նորանշանակ վարչապետի այսօրվա եթերը…
Հայաստանում բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար պետք է լինեն, և ձեր առաջ քաշած, ինչ որ կարելի է Զևսին, չի կարելի եզին սկզբունքն ուղղակի ծիծաղելի է։
Հ.Գ
Գրված է…
Ինչ կցանես, այն էլ կհնձես»: