Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Առաջնային հարցը հետևյալն է՝ պատրա՞ստ են արդյոք դրան հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը:

Ցանկացած խաղաղապահ ուժերի, դիտորդների կամ որևէ մեկի ցանկացած տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ