Իրանը Սիրիայում ՀՕՊ համակարգեր է տեղակայել

Իրանը Սիրիայում հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել, այսօր, հոկտեմբերի 15-ին հաղորդել են Արևմտյան և Միջին Արևելքի մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ֆադլ Շիկարաջիի հայտարարությունը:

«Մենք Դամասկոսի կառավարության խնդրանքով Սիրիայում տեղակայել ենք հակաօդային պաշտպանության որոշ համակարգեր,- ասել է նա:- Տնտեսական պայմանները թույլ չեն տալիս մեզ ամեն ինչ անվճար տրամադրել մեր (սիրիացի) դաշնակցին, և երբեմն նրանք ստիպված են վճարել դրա համար»:

Տեղեկատվության համաձայն, Իրանը Արաբական Հանրապետությունում տեղակայել է Bavar-373, Khordad-15, Khordad-3 և Mersad զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև ռադարային և այլ սարքավորումներ:

2019թ.-ի հունիսի 20-ին Պարսից ծոցի շրջանում ԱՄՆ ՌՕՈւ անօդաչու ինքնաթիռի ոչնչացման ժամանակ Իրանն օգտագործել էր Khordad-3:

Սիրիայի տարածքում իր հակաօդային պաշտպանության համակարգերը Տեղակայելով Իրանն Իսրայելին ցույց է տալիս Արաբական հանրապետությունում սեփական ներկայությունն ուժեղացնելու իր վճռականությունը, որը, ինչպես ենթադրվում է, իսրայելական կողմից համարժեք վճռական հակազդեցության կհանդիպի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ