Արցախի ՊԲ-ի կողմից խոցվել է ևս մեկ ՍՈՒ-25

Քիչ առաջ ադրբեջանական զինուժի ևս մեկ ՍՈւ-25 գրոհիչ է խոցվել Արցախում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ