Դառնալով այն խոստմանը, թե մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող օբյեկտները հարկերից պիտի ազատվեն, ՀՀ վարչապետն ասաց.
«Այդ փոփոխությունները ԱԺ-ն պետք է ընդունի:Բայց պետք է ՀԴՄ տրամադրեն, որ պարզվի, թե ով ունի 24 միլիոնի շրջանառություն, ՀԴՄ-ով արձանագրվի, որ տեսնենք՝ով է իրականում խեղճ, ով է լաց լինում: Թե չէ այսօր ամենամեծ սուպերմարկետին թողես ՀԴՄ չխփի, տարվա վերջին կպարզվի, որ ոչ թե 24 միլիոն, այլ 12 միլիոն է շրջանառությունը»:
Ամփոփելով, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պետք է հաստատվի ՀԴՄ-ական դիկտատուրա, որը պետք է հաստատի քաղաքացին, և որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ ինքը կարող է ՀԴՄ չխփել: Բռնել-բաց թողնելու վերաբերյալ քննարկումների ու քննադատությունների մասին ՀՀ վարչապետն ասաց.
«Գիտեմ՝ մարդկանց մոտ հարցեր են ծագում՝ բռնեցին, բաց թողեցին և այլն: Հույս ունեմ, որ բոլորդ առանց որևէ վերապահման գիտեք, որ ես ինքս բռնել, բաց թողնելու գործընթացի հետ որևէ կապ, այդ գործընթացների վրա ազդելու որևէ նպատակ չունեմ, քանի որ հավատում եմ, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ պետք է գոյություն ունենա»: