Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. «նման բան միայն ֆիլմերում էինք տեսել»

Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելին նրանք պատմել են, որ այդպիսի դիպուկահարների տեսել էին միայն ֆիլմերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սնելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վկայակոչել է սիրիացի մի վարձկանի խոսքերը, որը նոր է վերադարձել Ադրբեջանից. «Ես և իմ զարմիկը կռվել ենք Սիրիայում պատերազմի ամբողջ ընթացում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկում 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մի դիպուկահարը սպանեց 8 հոգու՝ «Սուլթան Մուրադ» խմբավորումից և 2 հոգու՝ «Համզա»-ից: Դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին մենք ֆիլմերում ենք տեսել»:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ